38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Լալահառաչ մտքեր՝ չեղած հայրենիքի մասին

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ. Լալահառաչ մտքեր՝ չեղած հայրենիքի մասին
14.05.2013 | 23:55

Գուցե համարձակ կամ վիճելի միտք է, այնուամենայնիվ, անկախ Հայաստանի առաջին տարիներին գեներալիտետն օժտված էր հզոր ազդեցությամբ, որն ուղղակիորեն տարածվում էր նաև պետության քաղաքական համակարգի վրա: Վերջիններս երբեմն հանդես էին գալիս նույնիսկ քաղաքական օրակարգ հաստատողի կարգավիճակով, նրանց տրվել էր այդ շնորհը, կամ իրենք էին վերցրել իրենց բաժինը:
Իրավիճակը մի քանի տարի անց կտրուկ փոխվեց, գեներալիտետը դուրս մղվեց արենայից` տեղը զիջելով հարուստ, շատ հարուստ մարդկանց:
Խնդիրն իսկապես այդ մարդիկ չեն, խնդիրը նույնիսկ իշխանության-ընդդիմության որակը չէ: Այստեղ հասարակության մասին խոսելը կոռեկտ չէ նաև այն առումով, որ այն մշտապես խաղից դուրս է եղել, գտնվել է մարսողի, սպառողի, կողքից դիտողի դերում:
Մտահոգիչն այն է, որ այդ հարուստ մարդիկ այսօր սեփական կապիտալը փորձում են նույնականացնել պետական իշխանության հետ, իրենք իրենց նույնականացնում են պետության գաղափարի հետ՝ շնորհելով իրենց արտոնություններ, մեծ, շա՜տ մեծ իրավունքներ:
Այս պարագայում ցանկացած փոփոխության հնարավորություն, հույս՝ այդ շատ հարուստ մարդիկ դիտարկում են որպես ոտնձգություն սեփական կապիտալի նկատմամբ, սեփական ճակատագրի նկատմամբ:
Այսպես հարստանալով, այսպես հղփանալով, այսպես «պետություն» դառնալով՝ մինչև որ մի գեղեցիկ օր լալահառաչ մտքեր կձոնենք չեղած հայրենիքի մասին՝ ինչպես շատ անգամ արել ենք մեր պատմության ընթացքում:

Դիտվել է՝ 3480

Մեկնաբանություններ